2022 Խաչբառ 2
Across
- 4. պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, կամ որևէ այլ համաձայնություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է
- 6. բանկի կողմից կրեդիտի տեսքով սպառողական նպատակով բանկային, կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար, այդ թվում՝ վճարային քարտերով։
- 7. Այն գումարը, որը ստանում է վարկատուն՝ պարտատերը՝ պարտք տված դրամի դիմաց:
- 8. Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը։
- 12. Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումար
- 13. այն գումարը, որը բանկը կամ վարկային ընկերությունը տրամադրում է իր հաճախորդին` տուն կամ բնակարան գնելու համար։ Պայմանագրի համաձայն հաճախորդը վճարում է տոկոսներ, ինչպես նաեւ ամեն ամիս կատարում է վարկի մասնակի մարումներ։
- 14. բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը
Down
- 1. որոշակի գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ
- 2. Կնքված գրավոր համաձայնություն ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները
- 3. Օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից ֆինանսական Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ։
- 5. ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։
- 9. ընդունված որևէ կարգ խախտելու կամ չկատարելու համար կիրառվող պատասխանատվության միջոց
- 10. Այն դեպքը կամ իրադարձությունը, որը տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում։
- 11. ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ամբողջական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից: