5-ԹԳՀԳ Ամփոփիչ գործնական աշխատանք
Across
- 3. բլոկ-սխեմայի սկիզբն ու ավարտը նշող պատկերը
- 7. տեղեկատվության ցուցադրումը էկրանին կամ թղթի վրա
- 8. մարդը կամ սարքը, որն իրականացնում է ալգորիթմի քայլերը
- 12. բլոկ-սխեմայի պատկեր, որը նշանակում է պայմանի ստուգում
- 13. բլոկ, որն ապահովում է համակարգչի էլեկտրական հոսանքը
- 16. համացանցից օգտվելու համար նախատեսված ծրագիր
- 18. ալգորիթմի բաղկացուցիչ մասը
- 20. ծրագրեր, որոնք պաշտպանում են համակարգիչը վնասակար կոդերից
- 22. համակարգչի հիմնական մասը համարվող բլոկը
Down
- 1. բլոկ-սխեմայի պատկեր, որը ցույց է տալիս գործողությունը
- 2. պատկերներ նկարելու համար նախատեսված ծրագիր
- 3. հիմնական համակարգը, որն ապահովում է համակարգչի և մարդու կապը
- 4. ալգորիթմի մեկ առանձին քայլը կամ ցուցումը
- 5. ալգորիթմի տեսակ, որտեղ քայլերը կատարվում են մեկը մյուսի հետևից
- 6. համակարգչի «ուղեղը», որը կատարում է բոլոր հաշվարկները
- 9. սարք, որտեղ պահպանվում է տեղեկատվությունը
- 10. հանգամանք, որից կախված է ալգորիթմի հետագա ընթացքը
- 11. ալգորիթմի գրաֆիկական պատկերումը երկրաչափական պատկերներով
- 14. համակարգչի աշխատանքը ղեկավարող հրամանների ամբողջությունը
- 15. սկավառակ սարք, որի վրա երկարատև պահպանվում են ծրագրերն ու ֆայլերը
- 17. ալգորիթմի տեսակ, որտեղ ընտրություն է կատարվում ըստ պայմանի
- 19. ալգորիթմի տեսակ, որտեղ որոշ քայլեր բազմակի անգամ կրկնվում են
- 21. ծրագրեր, որոնք նախատեսված են կոնկրետ խնդիրներ լուծելու համար
- 23. որոշակի նպատակին հասնելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականություն