Across
- 1. Վնասակար ծրագիր, որն ինքնուրույն տարածվում է մի սարքից մյուսը (որդ)։
- 4. Վնասակար ծրագրերի ընդհանուր անգլերեն անվանումը։
- 6. Վնասակար ծրագրեր, որոնք գաղտնի կորզում են տեղեկույթ սարքից և ուղարկում հաքերներին։
- 7. «Բարի» հաքերներ, որոնք գտնում են համակարգերի խոցելիությունները և օգնում պաշտպանվել։
- 12. Օգտակար ծրագրի դիմակի տակ թաքնված վնասակար ծրագիր։
- 13. Google ընկերության տեսազանգերի և խմբային հեռավար աշխատանքի հարթակը։
- 14. Microsoft ընկերության տեսազանգերի և խմբային հեռավար աշխատանքի հարթակը։
- 17. Վնասակար ծրագրերի ամենատարածված ընդհանուր անվանումը։
- 18. Կեղծ էլեկտրոնային նամակներով կամ կայքերով անձնական տվյալներ կորզելու փորձ։
- 19. Օգտատիրոջ նիշքերը գաղտնագրող և վերականգնման համար փրկագին պահանջող ծրագիր։
Down
- 2. Հեռավար աշխատանքի կամ աշխատատեղի անգլերեն անվանումը։
- 3. Սարքի օպերացիոն համակարգի կամ ծրագրերի թարմացում, որը փակում է խոցելի կետերը։
- 5. Տեխնոլոգիաների միջոցով ուրիշին վիրավորելու, վախեցնելու կամ հալածելու չարամիտ գործողություններ։
- 6. 2010 թվականին Իրանի ուրանի հարստացման գործարանի սարքավորումները ֆիզիկապես ոչնչացրած ծրագիրը։
- 8. Հայաստանում ստեղծված հեռավար կրթության հարթակ։
- 9. Հայաստանում ստեղծված ծրագիր, որը տեսազանգերի ժամանակ լիովին վերացնում է կողմնակի աղմուկը։
- 10. Տեսակոնֆերանսների հարթակ, որը լայն տարածում գտավ Քովիդի համաճարակի ընթացքում։
- 11. Կիբերտիրույթում չարագործների կողմից իրականացվող հարձակում։
- 15. Համակարգչային համակարգեր ներխուժող կամ դրանց խոցելիություններն ուսումնասիրող անձ։
- 16. Օգտահաշվի պաշտպանության համար անհրաժեշտ գաղտնաբառ։
