Across
- 2. Բարդ հոգեֆիզիոլոգիական գործընթացներ են՝ պայմանավորված կարճատև իրավիճակային գործոններով, որոնք արտահայտում են անհատի վերաբերմունքը ներքին կամ արտաքին խթանների նկատմամբ և դրսևորվում են սուբյեկտիվ ապրումներով, ֆիզիոլոգիական փոփոխություններով (օր.՝ սրտի բաբախ, հորմոնալ արձագանք) և վարքային արտահայտություններով (միմիկա, ժեստեր, գործողություններ)։
- 7. Գործընթաց է, որի միջոցով անհատը սովորում է հասարակության նորմերն ու արժեքները՝ ձևավորելով պատկերացումներ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի մասին։
- 10. Անհատների և խմբերի միջև ձևավորվող հարաբերությունների ամբողջությունն է, ինչպես նաև այդ հարաբերությունները կարգավորող սոցիալական ինստիտուտները, նորմերն ու արժեքները։
- 11. Մարդու գործունեության ձև, որի միջոցով ապահովվում է հասարակության նյութական, մշակութային, հոգևոր և սոցիալական վերարտադրությունը, զարգանում են անհատի հմտություններն ու կարողությունները, և ստեղծվում են տնտեսական արժեքներ կամ ծառայություններ։
- 13. մոտեցում, որի համաձայն վերականգնումը և աջակցությունը պետք է հիմնված լինեն անհատի նպատակների, արժեքների և նախասիրությունների վրա՝ ապահովելով նրա ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։
- 14. գործընթաց, որի միջոցով սահմանվում են անհատի կամ ընտանիքի սոցիալական գործառնման մակարդակը և առկա ռեսուրսները:
- 15. Ամերիկացի փիլիսոփա, ով հայտնի է էթիկայի, քաղաքական փիլիսոփայության, սոցիալական արդարության և մարդու կարողությունների տեսության զարգացման մեջ ունեցած իր ներդրմամբ։
- 18. Գիտելիքների, հմտությունների և էթիկական վերաբերմունքի համակցություն կամ այլ կերպ ասած, մասնագիտական հատկանիշ, որն անհրաժեշտ է, մասնավորապես, սոցիալական աշխատողին իր գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար։
- 19. Անհատի ներքին հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների համակցությունն է, որը պայմանավորում է որոշակի գործունեություն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու հնարավորությունը։
- 20. Սոցիոլոգիական և հոգեբանական գիտություններում սահմանվում է որպես անհատի դիտարկվող բոլոր գործողությունների և արձագանքների համակցություն, որոնք պայմանավորված են ներքին (հուզական, ճանաչողական) և արտաքին (սոցիալական, ֆիզիկական) խթաններով և կարող են ուսումնասիրվել փորձարարական կամ դիտարկման մեթոդներով։
Down
- 1. Կարողություն, որը թույլ է տալիս մարդուն օգտագործել երևակայությունն ու մտածողությունը սեփական ընտրությամբ տարբեր գործունեություններում:
- 3. Սոցիալ-հոգեբանական գիտությունում այն մեկնաբանվում է որպես անհատի, խմբի կամ համայնքի կարողություն՝ դիմակայելու, հարմարվելու և վերականգնվելու սթրեսային, ճգնաժամային կամ տրավմատիկ իրավիճակներից՝ պահպանելով կամ վերականգնելով արդյունավետ գործառնումն ու հոգեսոցիալական բարեկեցությունը։
- 4. Տեխնոլոգիա, որի վերջնական նպատակը անհատի կամ խմբի սոցիալական գործառնման վերադարձն է
- 5. Անձի կամ խմբի և այլ անհատների միջև գոյություն ունեցող կայուն, փոխադարձ հարաբերություններ և փոխազդեցություններ, որոնք ապահովում են աջակցություն, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն և սոցիալական ինտեգրում։
- 6. Կյանքի արժեքավոր նպատակներն ու դրանց հասնելու նպատակահարմար գործողությունները գնահատելու, առաջնահերթություններ սահմանելու և ընտրելու անձի ներքին կարողությունն է, որը ձևավորվում է էթիկական և հոգեբանական հիմքերի վրա՝ միաժամանակ ապահովելով ցանկությունների, պարտականությունների և հնարավորությունների համադրումը այդ նպատակների իրականացման գործընթացում։
- 8. Անհատի կարողությունն է՝ իրականացնել իր առօրյա կենսագործունեության համար անհրաժեշտ գործողությունները և գործել իր սոցիալական դերից բխող ու տվյալ հասարակության սպասումներին համարժեք։
- 9. Խաթարումներ, որոնք խախտում են սոցիալական համակարգերի բնականոն ընթացքը՝ ուղեկցվելով վնասակար կամ բացասական ազդեցություններով։
- 12. Ընտանիքի աշխատունակ անդամների աշխատանքի ներգրավվածության, դրա կայունության և որակի համակցված բնութագիրն է, որը ներառում է՝ քանի՞ անդամ է աշխատում, աշխատանքի կանոնավորությունն ու կայունությունը, աշխատավարձի վճարման շարունակականությունը, գործազրկության առկայությունն ու դրա տևողությունը, ինչպես նաև ընտանիքում առկա մասնագիտական ռեսուրսները։ Այն նաև ազդում է ընտանիքի անդամների միջև որակյալ փոխազդեցությունների և համատեղ անցկացվող ժամանակի վրա։
- 16. Բնածին, ունիվերսալ իրավունքների համակարգ, որը պաշտպանում է անհատի արժանապատվությունը, ազատությունը և ապահովում նրա հավասար մասնակցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
- 17. Սոցիոլոգ, ով է զարգացրել դիսֆունկցիայի գաղափարը՝ այն կապելով կառուցվածքային լարվածության, շեղվող վարքի և դրա թաքնված հետևանքների հետ սոցիալական համակարգերում։
